Ռազմական պաշտոնյան այսօր հայտնել է, որ Եմենում բախումներ են տեղի ունեցել զինվորականների և «Ալ-Կաիդա»–ի գրոհայինների միջև, ովքեր փորձել են իրենց ձեռքը վերցնել Աբյան շրջանի իշխանությունը:
Կռիվների ընթացքում, ըստ AFP-ի հաղորդման, մեկ զինվոր և 6 գրոհային է մահացել: Կռիվները սկսվել են շաբաթ օրը: Երեք այլ զինվորներ վիրավորվել են: Բախումները տեղի են ունեցել հարավային շրջանների ադմինիստրատիվ կենտրոն Զինջիբար քաղաքի հյուսիսում:
Հիշեցնենք, որ Զինջիբարն իսլամիստների կողմից գրավվել էր մայիս ամսին:












































