Ֆրանսիայում Թուրքիայի դեսպան Թահսին Բուրջուօղլին հայկական ցեղասպանությունը քրեականացնող ֆրանսիական օրինագծի վերաբերյալ խորհրդակցութուններից հետո վերադարձել է Փարիզ: Այս մասին այսօր հայտնել է թուրք պաշտոնյաներից մեկը:
Թուրքիայի արտգործնախարարության խոսնակ Սելչուկ Ունալն այսօր AFP-ին հայտնել է, որ դեսպանը վերջացրել է խորհրդակցությունները, որոնց համար հետ էր կանչվել, և շաբաթ օրը վերադարձել է Ֆրանսիա:
Ունալը հայտնել է, որ Բուրջուօղլին հետ էր կանչվել Անկարա այն բանից հետո, երբ Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատն ընդունել էր հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագիծը, և այժմ աշխատելու է այնպես անել, որ օրինագիծը չընդունվի Սենատում:
Հիշեցնենք, որ օրինագիծն ընդունվել էր Սենատի օրակարգում անցած շաբաթ և, ամենայն հավանականությամբ, կհաստատվի Սենատի կողմից, քանի որ այն հավանության է արժանացել և՛ ձախ, և՛ աջ կուսակցականների կողմից:











































