Հռոմի Պապ Բենեդիկտոս 16-րդն այսօր Սիքստինյան մատուռում 16 մանուկների է կնքել:
Associated Press-ը հաղորդում է, որ նորածիններից շատերն աչքերը լայն բացած նայել են Հռոմի Պապին, մինչ վերջինս խեցու տեսք ունեցող ամանից ջուր է ցողել նրանց գլուխներին:
Երեխաներից ոչ մեկը կնքվելիս լաց չի եղել: Պապը երեխաների ծնողներին և կնքահայրերին ասել է, որ երեխաներին դաստիարակելը «շատ բարդ է» և կոչ է արել, որ նրանք աղոթեն: Նա նաև ասել է, որ հույս ունի՝ երեխաները կմեծանան «իմաստությամբ և շնորհքով»: Մատուռում տեղի ունեցող այս արարողությունը Վատիկանի Սուրբ Ծննդյան շրջանի ավանդույթներից մեկն է: Այս մատուռում են ընտրվում նաև պապերը։












































