Հաղորդվում է, որ Բեյոնսեն և Ջեյ–Զի ունեցել են իրենց առաջնեկին: Eonline.com-ը հաղորդում է, որ աստղային զույգը փոքրիկ աղջկան անվանել է Այվի Բլու Քարթեր:
30-ամյա երգչուհին երեխային ծննդաբերել է կեսարյան հատումով` Նյու Յորքի Lenox Hill հիվանդանոցում: Մի շարք աղբյուրներ հաստատել են լուրի ճշմարտացիությունը: Աստղերն արդեն սկսել են շնորհավորել Բեյոնսեին և Ջեյ–Զիին՝ Twitter սոցիալական կայքի իրենց էջերում:
Ռիհաննան գրել է. «Բարի գալուստ աշխարհ, արքայադուստր Քարթեր: Սիրով՝ մորաքույր Ռիհաննա»:
Ըստ New York Daily News-ի՝ Բեյոնսեն հիվանդանոցում գրանցվել է Ինգրիդ Ջեքսոն անունով:












































