ՀՀ ԱԻ նախարարությունից «Առաջին լրատվական»–ին հայտնում են, որ հունվարի 8-ին «1-03» ծառայությունից տեղեկություն է ստացվել, որ ժամը 00.35-ի սահմաններում աջրի (ժավելի սպիրտ) թունավորման նախանշաններով Աշտարակ քաղաքի հիվանդանոց է տեղափոխվել Աշտարակի Մ. Մաշտոցի փողոցի թիվ 25 տան բնակիչ, 1984 թ. ծնված Սպարտակ Գևորգյանը:
Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:







































