Ինչպես հաղորդում է BBC-ն, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարությունը բոլոր այն մարդկանց, ովքեր պատրաստվում են մեկնել Քենիա, զգուշացնում է երկրում հնարավոր ահաբեկչական գործողությունների մասին:
Բրիտանիան զգուշացնում է, որ ահաբեկչական խմբավորումները հնարավոր է՝ գտնվում են իրենց գործողությունների վերջնական փուլում: Այդ պատճառով զբոսաշրջիկներին խորհուրդ են տալիս չգտնվել մարդաշատ վայրերում:
Հիշեցնենք, որ Սոմալիի իսլամիստական Ալ-Շաբաաբ խմբավորումը մի քանի ահաբեկչություններ էր իրականացրել, ինչպես նաև Քենիայի հանգստավայրերից կազմակերպել էր զբոսաշրջիկների առևանգում: