«Ալիսան հրաշքների աշխարհում» ֆիլմի ռեժիսոր Թիմ Բերտոնը որոշել է էկրանավորել ևս մեկ հեքիաթ: Ինչպես հաղորդում է The Hollywood Reporter-ը, այս անգամ Disney ստուդիայի համար նա պատրաստվում է էկրանավորել Կարլո Կոլոդիի «Պինոկիոն»: Ատաղձագործի դերում հրավիրվելու է Ռոբերտ Դաունի Կրտսերը, որը հետաքրքրություն է ցուցաբերել նախագծի նկատմամբ:
Disney-ը, սակայն, միակ ստուդիան չէ, որի ուշադրությանն է արժանացել Պինոկիոն: Այժմ այս սյուժեի մեկ այլ տարբերակ է մշակում Գիլիերմո դել Տորոն: Թե սցենարներից որը առաջինը կէկրանավորվի՝ հայտնի չէ, սակայն հայտնի է, որ Disney-ը ցանկանում է արագացնել գործընթացը, և եթե Բերտոնին դա չհաջողվի անել, ստուդիան կարող է դիմել մեկ այլ ռեժիսորի:









































