РБК-ի փոխանցմամբ, ԱՄՆ-ը և Եվրոպան պատրաստվում են Իրանի կողմից Հորմուզի նեղուցի հնարավոր փակմանը։ Այս կապակցությամբ նրանք մշակում են արտակարգ պլան, քանի որ Հորմուզի նեղուցին է բաժին ընկնում աշխարհում ծովային ճանապարհով նավթի արտահանման 33 և նավթամթերքի արտահանման 40 տոկոսը։
Իրանի Զինված ուժերի կողմից լցանավերի առջև Հորմուզի նեղուցի փակման արդյունքում արևմտյան երկրները լուրջ խնդիրներ կունենան նավթի մատակարարումների ընդհատման պատճառով։ Իրադարձությունների զարգացման նմանատիպ սցենարի դեպքում արևմտյան փորձագետները նախորդ շաբաթ մի շարք խորհրդակցություններ են անցկացրել։
Նշվում է, որ նախորդ տարվա ամռանը, երբ դադարեցվեց լիբիական նավթի մատակարարումը, ԱՄՆ-ը և Միջազգային էներգետիկ գործակալության ավելի քան 20 անդամ երկրներ ստիպված եղան նավթի գնաճը զսպելու համար իրենց ռազմավարական պաշարներից տրամադրել 60 միլիոն բարել նավթ։
Մինչդեռ Հորմուզի նեղուցի փակման դեպքում նավթի գնաճը զսպելու համար նրանք ստիպված կլինեն իրենց ռազմավարական պաշարներից միայն օրական տրամադրել 14 միլիոն բարել նավթ։










































