News Georgia-ի փոխանցմամբ, վերջին տարիներին Վրաստանում ՁԻԱՀ-ից մահացել է 680 մարդ։ 2011 թվականին Վրաստանում գրանցվել է ՁԻԱՀ-ով վարակվելու 389 նոր դեպք։
2011 թվականի դեկտեմբերի 1-ի տվյալներով, Վրաստանում ՄԻԱՎ-ով վարակված անձանց քանակը կազմել է 3080, որոնք հիմնականում միջին տարիքի են՝ 29-40 տարեկան։ Նրանցից 2268-ը տղամարդիկ են, իսկ 812-ը՝ կանայք։







































