Աշխարհում խոշորագույն Airbus A-380 ինքնաթիռների վրա հայտնաբերվել են միկրոճաքեր: Այս մասին հայտնել են երկու ավիաընկերություններ, որոնք շահագործում են հսկայական ինքնաթիռները` ավստրալիական Qantas-ը և Singapur Airlines-ը: Airbus-ն առաջարկել է վերանորոգել ինքնաթիռները պարբերար իրականացվող տեխստուգումների ժամանակ, սակայն ընկերությունում որոշել են չսպասել:
Ինչպես հայտնում է ИТАР-ТАСС գործակալությունը, Airbus A-380 ինքնաթիռների թևերի ճաքերը վտանգ չեն ներկայացնում թռիչքների համար:
Հինգշաբթի ինքնաթիռների շինարարության զբաղվող եվրոպական առաջադար Airbus ընկերությունը հայտնել էր, որ А-380 որոշ ինքնաթիռների միկրոճաքերը չեն կարող խանգարել շահագործմանը: Այնուամենայնիվ, ինքնաթիռների շինարարությամբ զբաղվող եվրոպական ընկերությունը ավիափոխադրողներին առաջարկել է ստուգումներ անցկացնել իրենց ինքնաթիռներում և վերացնել թերությունները:








































