Եվրոգոտու և ԵՄ-ի փլուզումը կունենա աղետալի հետևանքներ ողջ աշխարհի ֆինանսական համակարգի համար: Այս մասին հայտնել է ամերիկյան հայտնի ֆինանսիստ Ջորջ Սորոսը:
Հիշեցնենք, որ Սորոսը հիմա Հնդկաստանի հարավում մասնակցում է գիտական միջոցառման:
Եվրոյի շուրջ ծավալված իրավիճակը կարող է հանգեցնել ԵՄ-ի փլուզմանը: Այս մասին գրում է ИТАР-ТАСС-ը: Այժմյան ֆինանսական ճգնաժամն ավելի բարդ իրավիճակ է ստեղծել ԵՄ-ի համար, քան 2008 թվականի ճգնաժամը:
Նշենք, որ Սորոսն առաջին անգամը չէ, որ քննադատում է եվրոպական երկրների կառավարությունների վարած ֆինանսական քաղաքականությունը:
Հիշեցնենք, որ նա Գերմանիային մեղադրել է Եվրոպայի տնտեսական ճգնաժամը խորացնելու մեջ:








































