«Ֆորմուլա-1»-ի նախկին ավտոարշավորդ Յոս Ֆերստապենը ազատազրկվել է այն բանից հետո, երբ մեքենայի տակ է գցել իր ընկերուհուն: Հոլանդիայի ոստիկանությունը հաղորդում է, որ Ֆերստապենը 24-ամյա աղջկան մեքենայի տակ է գցել միտումնավոր: Դրանից հետո Ֆերստապենը տուժածին հասցրել է հիվանդանոց` մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներով:
«Սա առաջին դեպքը չէ: Հիմա պետք է հեռանամ և թաքնվեմ: Չգիտեմ` ինչ կարելի է սպասել այն ժամանակ, երբ նրան ազատ արձակեն»,- աղջկան մեջբերում է RTL-ը:
Հիշեցնենք, որ 2008 թվականին իր նախկին կնոջը դաժանաբար ծեծի ենթարկելու համար Ֆերստապենն ազատազրկվել էր 3 ամսով և տուգանվել 1650 եվրոյով:










































