Մայրը ջրով լցված դույլի մեջ խեղդել է իր սեփական երեխային, իսկ նրա զուգընկերը հետևել է այդ ամենին համացանցի միջոցով:
Daily Mail-ը հաղորդում է, որ նորվեգացի Յասմին Չաուդրին իր մեկամյա դստերը սպանել է` նրան մտցնելով ջրով լցված դույլի մեջ: Նրա բրիտանացի զուգընկերը հետևել է այդ ամենին Skype-ի միջոցով:
26-ամյա Չաուդրին ասել է, որ ինքը միայն ցանկացել է պատժել երեխային, քանի որ վերջինս արթնացել է գիշերվա ընթացքում: Հետո նա ոստիկանությունում հայտնել է, որ երեխան դույլի մեջ է ընկել պատահաբար: Հաջորդ օրը երեխան մահացած է հայտարարվել։
Մահափորձի կասկածանքով բերման ենթարկվելուց հետո, սակայն, Չաուդրին հայտնել է, որ իր զուգընկերն է իրեն ստիպել այդպես վարվել երեխայի հետ: Սակայն և՛ մայրը, և՛ բրիտանացին, ում հետ Չաուդրին հանդիպել է համացանցի միջոցով, հերքում են երեխային սպանելու ցանկությունը: Նրանք ասում են, որ միայն ցանկացել են այդ կերպ դաստիարակել երեխային:










































