Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ համաշխարհային պատմության ընթացքը կարող էր փոխվել, եթե չլիներ մի իրադարձություն, որը տեղի էր ունեցել Գերմանիայում 1884 թվականին:
Ինչպես հաղորդում է The Daily Mail-ը, համաձայն վերջերս հայտնաբերված գերմանական թերթերի արխիվների՝ Ադոլֆ Հիտլերի անունը կարող էր անհայտ մնալ, քանի որ նա մանուկ հասակում հազիվ է փրկվել մահից:
Թերթի արխիվները վկայում են, որ 1894 թվականի հունվարին չորսամյա տղան ընկել էր Պասաու քաղաքի Ին գետի սառույցի մեջ: Այդ ժամանակ Հիտլերի ընտանիքն ապրում էր Պասաուում: Խորտակվող տղային փրկել է մեկ այլ երեխա: Donauzeitung թերթում նկարագրվում է միջադեպը՝ առանց նշելու անունները, սակայն պատմաբանները հակված են կարծելու, որ փրկված երեխան Գերմանիայի ապագա առաջնորդ Ադոլֆ Հիտլերն է եղել:
Այս մասին է վկայում, մասնավորապես, մի քահանայի վկայությունը, որը մահվանից առաջ՝ 1980 թվականին՜ պատմել է, որ մանկության տարիներին փրկել է Ին գետում խեղդվող մի տղայի, և այդ տղան Հիտլերն է եղել:
Բացի այդ, հիշյալ դրվագը նկարագրված է Աննա Էլիզաբեթ Ռոսմուսի «Պասաուից. լքելով քաղաքը, որը Հիտլերն անվանում էր տուն» գրքում: Գրքում նույնպես պատմվում է մի միջադեպի մասին, երբ Ադլոֆը խաղալու ժամանակ ընկել է գետը, որը շատ սառն է եղել և արագ է հոսել: Բարեբախտաբար՝ իր համար (և դժբախտաբար՝ միլիոնավոր այլ մարդկանց համար) տղային փրկել է հարևան տանտիրոջ տղան:
Հիտլերը նույնպես բազմիցս պատմել է, որ մանուկ հասակում սիրել է այլ երեխաների հետ խաղալ գետի ափին, սակայն երբեք չի պատմել այդ միջադեպի մասին:






































