Ադրբեջանական 1news.az-ի փոխանցմամբ՝ Մոլդովայի վարչապետ Վլադիմիր Ֆիլատը հունվարի 17-ին պաշտոնական այցով ժամանելու է Ադրբեջան։ Այս մասին հայտարարել է Բաքվում Մոլդովայի դեսպանի խորհրդականը։
Վերջինիս խոսքերով՝ Ֆիլատն Ադրբեջանում հանդիպումներ կունենա պաշտոնատար անձանց հետ և կքննարկի երկկողմանի համագործակցության հեռանկարները։ Նա հավելել է, որ ներկայումս ընթանում են այցի նախապատրաստական աշխատանքները։
Հիշեցնենք, որ Վլադիմիր Ֆիլատը պետք է Ադրբեջան այցելեր դեռևս նախորդ տարվա դեկտեմբերի 15-16-ին, սակայն այդ այցը տեխնիկական պատճառներով հետաձգվել էր ։







































