Թունիսում գործազուրկ տղամարդն ինքնահրկիզվել է: Ինչպես հաղորդում են տեղի ԶԼՄ-ները՝ դեպքը տեղի է ունեցել Հաֆսա քաղաքում՝ համանուն մարզի կենտրոնում: 45-ամյա 3 երեխաների հայրը իրեն այրել է այն բանից հետո, երբ արդյունաբերության, սոցիալական հարցերի, մասնագիտական վերապատրաստման և զբաղվածության նախարարություններում ընդունելության թույլտվություն չի ստացել:
Հիշեցնենք՝ 2010թ. դեկտեմբերին բանջարեղեն վաճառող թունիսցի Մուհամմեդ Բուազիզիի նմանատիպ գործողությունից հետո երկրում սկսվեցին զանգվածային ցույցեր, որոնք խթանեցին «արաբական գարուն»-ը:







































