Ինչպես հայտնում են պաշտոնյաները՝ Գլենդելի ոստիկանությունը այնտեղ ապրող հայ տղամարդու տանը հայտնաբերել է կեղծ թղթադրամ: Վերջինս փորձել է 100 դոլար արժողությամբ կեղծ թղթադրամը օգտագործել տեղական խանութում:
37-ամյա Անդրե Խանյանը ձերբակալվել է կեղծ փող պահելու և կեղծելու կասկածանքով: Պարեկային ծառայության աշխատակիցները նրա հորը պատկանող տան սենյակներից մեկում կեղծ թղթադրամներ և տպագրական նյութեր են հայտնաբերել: Բնակարանը գտնվում է Թհոմփսոն պողոտայի վրա:
Ինչպես հաղորդում է Glendale New-Press-ը՝ ոստիկանները առնվազն կես տասնյակ խեղծ թղթադրամներ էին գտել: Կասկածյալը դրանք քիմիական լուծույթի մեջ թաթախելուց հետո թաքցրել է սկուտեղի մեջ:








































