29-ամյա Ջենիֆեր Սմիթը դասավանդում էր Փենսիլվանիայի Steel Valley ավագ դպրոցում: Դատավորը նրա համար 5 տարի փորձնական ժամկետ է նշանակել, որի ընթացքում նա դասավանդելու կամ 18-ից ցածր տարիք ունեցող որևէ երիտասարդի հետ կապ պաշտպանելու իրավունք չունի:
Ըստ Daily Mail-ի՝ դատարանում Սմիթը հայտնել է, որ ափսոսում է իր գործողությունների համար, բայց դա չի մեղմացրել նրա պատիժը: Իր մերկ լուսանկարներով հաղորդագրությունները նա ուղարկել է 15-18 տարեկան տղա աշակերտներին:
Վերջին նկարն ուղարկվել է ամենաերիտասարդ տղային՝ անցած տարվա ապրիլին: Սմիթը նաև խնդրել է, որ տղան էլ իրեն ուղարկի իր սեռական օրգանների լուսանկարը, ինչը տղան արել է:
Ներկայացված բողոքի համաձայն՝ լուսանկարների փոխանակումից առաջ, ուսուցչուհին աշակերտին նաև հաղորդագրություն էր ուղարկել, որտեղ ասվում էր, որ ինքը մտածում է տղայի մասին ու կարոտում նրան, և որ տղան շատ սեքսուալ տեսք ունի բեյսբոլ խաղալիս:










































