Իսպանիայի Գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչի շրջանակներում կատալոնական «Բարսելոնա»-ն 4:0 հաշվով ջախջախեց «Օսասունա»-ին: Իրենց հաշվին դուբլ ձևակերպեցին Սեսկ Ֆաբրեգասն ու փոխարինման դուրս եկած Լիոնել Մեսսին: «Ռեալ Սոսյեդադ»-ը 2:0 հաշվով հաղթեց «Մալյորկա»-ին:
«Բարսելոնա» – «Օսասունա»` 4:0
1:0 Սեսկ Ֆաբրեգաս (15′), 2:0 Սեսկ Ֆաբրեգաս (19′), 3:0 Լիոնել Մեսսի (72′), 4:0 Լիոնել Մեսսի (90+1′)
«Ռեալ Սոսյեդադ» – «Մալյորկա»` 2:0
1:0 Արանբուրու (17′), 2:0 Ագիրրեչե (54′)









































