Ռուսաստանի «Ձախ ճակատ» ընդդիմադիր շարժման առաջնորդ Սերգեյ Ուդալցովը կարծում է, որ Մոսկվայում և երկրի այլ քաղաքներում հարկավոր է ստեղծել համակարգող կենտրոններ, որոնց կվերապահվեն որոշումների ընդունումն ու դեկտեմբերյան ցույցերի մասնակիցների անունից իշխանությունների հետ բանակցելու իրավունքը:
Այս մասին հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը»:
Ուդալցովի կարծիքով` այդ կենտրոնների կազմում պետք է ընդգրկվեն ընդդիմադիր բոլոր հոսանքների ներկայացուցիչները, քաղաքացիական ակտիվիստները, մշակույթի գործիչները:
Բոլոր որոշումները, նրա համոզմամբ, պետք է ընդունվեն կոլեգիալ կարգով, հրապարակավ ու ամենակարևորը` օրինականության սահմաններում:
Ուդալցովը հայտարարել է, թե շարժման առանձին ներկայացուցիչների մեկուսի բանակցությունները հարուցում են դեկտեմբերի 10-ին Բոլոտնայա հրապարակ և դեկտեմբերի 24-ին Սախարովի պողոտա դուրս եկած մարդկանց անվստահությունը:







































