Հունվարի 4-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։
Անհայտ անձինք Արարատի մարզի Սուրենավան գյուղում կտրել են մեկ հեկտար տարածքում գտնվող մոտավորապես 130-ից 140 ծիրանենիներ։
Ծիրանենիների դաշտը պատկանել է Սուրենավան գյուղի բնակիչ Եղիշ Սեթյանին, որը գործազուրկ է և զբաղվում է հողագործությամբ։
Ծիրանենիները մոտ 6-7 տարվա ծառեր էին և պետք է այս տարի արդեն բերք տային։ Այս մասին Aravot.am-ին դեպքի վայրից հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը: