Հունվարի 4-ին Երևանի Կոնդ թաղամասում, կենցաղային բնույթի վիճաբանության արդյունքում, 1994-ին ծնված Հարություն Մկրտչյանը սուր կտրող գործիքով հարվածներ է հասցրել 45-ամյա Մերուժան Մինասյանին:
Վերջինս հիվանդանոցում մահացել է:
Հարություն Մկրտչյանը ձերբակալված է, ընթանում է նախաքննություն: Այս մասին «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են ոստիկանությունից: