Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին պահանջում է անցկացնել թափանցիկ ու արդար խորհրդարանական ընտրություններ: Այս մասին նա հայտնել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Զուրաբ Խարատիշվիլիի հետ հանդիպման ժամանակ:
Ինչպես գրում է Грузия Online-ը, նախագահը ցանկանում է, որ խորհրդարանական ընտրություններում մեծ թվով դիտորդներ ներկա լինեն:
Հանդիպման ժամանակ ԿԸՀ-ի նախագահը ներկայացրել է նախաձեռնված միջոցառումները: Նա նշել է, որ կա երկու հիմնախնդիր՝ ապահովել հավասար հնարավորություններ բոլոր կուսակցությունների համար և չխախտել օրենսդրությունը:
Նշենք, որ խորհրդարանական ընտրությունները Վրաստանում կանցկացվեն 2012 թվականի հոկտեմբերին:









































