Եմենի նախագահ Ալի Աբդուլլահ Սալեհը հետաձգել է իր այցելությունն ԱՄՆ: Հիշեցնենք, որ նա ԱՄՆ էր մեկնելու բուժվելու նպատակով: Այս մասին գրում է BBC-ն:
Տեղեկատվական նախարարության ներկայացուցիչ Աբդու Յանադին հայտնել է, որ Սալեհը հետաձգել է իր այցելությունն ԱՄՆ, քանի որ «Համընդհանուր ժողովրդական կոնգրեսի» անդամները նրան համոզել են մնալ մինչև նախագահական նոր ընտրությունները:
Հիշեցնենք, որ Սալեհը համարվում է Եմենի «պատվավոր նախագահ», և իր պաշտոնից կհեռանա նոր նախագահական ընտրություններից հետո:











































