Լրագրողներն ու լրատվական գործակալությունները քննադատել են Գերմանիայի նախագահ Քրիստիան Վուլֆին, ով փորձել է ճնշում գործադրել «Բիլդ» պարբերականի խմբագրակազմի վրա և թույլ չտալ իր համար անցանկալի հոդվածի հրապարակումը։ Այս մասին հայտնել է «Դոյչե Վելե» ռադիոկայանը:
Մինչ այդ «Բիլդ»-ը հաստատել էր, որ Քրիստիան Վուլֆը փորձել է արգելել իր կողմից 500 հազար եվրոյի մասնավոր վարկ ստանալու մասին հոդվածի հրապարակումը:
Վուլֆն այսօր հեռուստատեսությամբ ելույթ է ունենալու տեղի ունեցածի կապակցությամբ: Գերմանիայի ընդդիմությունը պահանջում է նախագահի հրաժարականը։