«Եվրոգոտու փլուզումն անհնար է»,- հայտնել է Եվրոխորհրդի նախագահ և Բելգիայի նախկին վարչապետ Հերման վան Ռոմպեյը:
«Այդ քայլը կկանգնեցներ քաոսի առաջ, և ոչ մի երկրում դուք չեք ունենա մեծամասնություն, որը կնախընտրի վերադառնալ իրենց նախկին ազգային արժույթին»,- կարծում է նա:
Այնուհետև նա խոսել է եվրոպական հիմնական տնտեսությունների մասին: Ըստ նրա, Բելգիան ներկա դրությամբ չի գտնվում ճգնաժամի մեջ և ծանր խնդիրներ չունի, կարծում է Վան Ռոմպեյը:
«Մենք հիմա լուրջ խնդիրներ չունենք: Անհրաժեշտ է նշել, որ բելգիական տնտեսության հիմքերն ավելի կայուն են, քան ընդունված է համարել: Արժույթի միջազգային հիմնադրամը հակառակը երբեք չի պնդել, խոսքը գնում է նրա մասին, որ մյուս կառավարությունը պետք է փոփոխություններ իրականացնի, բայց ներկա դրությամբ մեծ խնդիրներ չկան»,- նշել է Եվրոխորհրդի ղեկավարը:
Միաժամանակ «Standard & Poor’s» միջազգային վարկանիշային ընկերությունը դեկտեմբերի 14-ին փոխել է Բելգիայի վարկանիշը ստաբիլից դեպի բացասական, հայտվում է ընկերության տեղեկատվության մեջ:
Վերջին ժամանակներում Բելգիային համեմատում են եվրոգոտու այսպես կոչված ծայրամասային երկրների հետ, ինչպիսիք են` Հունաստանը, Պորտուգալիան, Իռլանդիան և Իսպանիան, այն բանի համար, որ քաղաքական վակումը երկրում նվազեցնում է նրա հնարավորությունները պետական պարտքի չափերը նվազեցնելու համար, որն այս պահին երրորդն է եվրոգոտում` Հունաստանից և Իտալիայից հետո:









































