Saturday, 27 06 2026
Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են. վարչապետ
17:10
Բահրեյնն Իրանին մեղադրել է ԱԹՍ-ներով իր տարածքին հարվածելու մեջ
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
16:50
Եվրոպայում շոգ եղանակի պատճառով մահացածների թիվն աճել է
Փամբակ գետում տղամարդու աճյուն և ավտոմեքենա է հայտնաբերվել
16:30
Վենեսուելայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը գերազանցում է 900-ը
Փաշինյանը ծանոթացել է Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներին
16:10
ԱՄՆ-ն մարդասիրական օգնությունը հնարավոր դարձնելու համար չեղարկել է Վենեսուելայի դեմ պատժամիջոցները
Ցանկացած գործունեություն ռուսական շուկայում ռիսկային է. Հայաստանն այնտեղ անելիք չունի այլևս
15:50
Գիտնականները բացահայտել են հսկա մոլորակ, որը գրեթե «կշիռ չունի»
Անընդհատ մնում ենք նույն դասարանում, երբ մեր հասակակիցները վաղուց ԲՈԻՀ-ում են
15:30
Չինաստանը գլխավորել է աշխարհի ամենաարագ գերհամակարգիչների ցանկը
Լրջագույն փոփոխություններ են սպասվում ՀՀ-ՌԴ հարաբերություններում. Կրեմլը գործի է դնելու պլան Բ-ն
15:10
Լյուքսեմբուրգում գրանցվել է սարդերի ներխուժում
Հայաստանի լոգիստիկ կապերը զարգացնելու հեռանկարին Մոսկվան և Բաքուն դեմ են, Եվրամիությունը կկարողանա՞ Ալիևին «դարձի բերել»
14:50
Ուկրաինան նշվել է Աստվածածնի հայկական պատկերակի օրվա 235-ամյակը
Վարդենիս համայնքի Մեծ Մասրիկ բնակավայրում բացվեց «Մեծ Մասրիկ» գերոնտոլոգիական կենտրոնը
14:30
Ինչու է ԵՄ-ն շտապում ընդունել Ուկրաինային
Սյունիք բնակավայրի մոտակայքում բեռնատարը կողաշրջվել է և երկկողմանի փակել ճանապարհը․ օգնւթյան են հասել փրկարարները
14:10
Նավթի գները նվազել են – 26/06/26
ՀՀ ՆԳ նախարարը և Վրաստանի պետական անվտանգության ծառայության պետը քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր
13:50
ԱՄՆ զինված ուժերը հայտնել են Իրանին հարվածելու մասին
Երևանում անցկացվելիք COP17-ի նախապատրաստական աշխատանքները ներկայացվել են Ժնևում
13:30
Իլոն Մասկը զրկվել է տրիլիոնատիրոջ կարգավիճակից
Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում
13:10
Արևային ակտիվությունը կարող է խնդիրներ ստեղծել էլեկտրացանցերի և կապի համար
Փամբակ գետում դի է հայտնաբերվել
12:50
Մարոկկոյում բացվել է երկրի ամենաբարձր երկնաքերը
Մհեր Գրիգորյանը և ԻԻՀ նախագահի տեղակալը քննարկել են Հայաստան-Իրան երկկողմ օրակարգին առնչվող հարցեր
12:30
Տիեզերքի ընդարձակումը շարունակում է արագանա՞լ

Որո՞նք են գործարար-մաքսային հարաբերությունների կարևորագույն խնդիրները

Մեր երկրում մաքսային խնդիրները հիմնականում 87-րդ հոդվածին են առնչվում, որ ինվոյսային գնով թույլատրվի ներմուծում դեպի Հայաստան: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը նշեց, որ թվում է, թե կանոնակարգված խնդիր է, և շատ ձեռնարկություններ անցել են այդ ճանապարհով, բայց պարզվում է՝ բավականին խնդիրներ կան լուծելու:

Ըստ նրա՝ նույն օրենքի մեջ կամ ՊԵԿ նախագահի հրամանով գործող փաստաթղթերի ներկայացման մասով շատ հստակ չէ, և դա երբեմն թույլ է տալիս մերժել ու տալ ձևակերպումներ, որ վիճաբանության տեղ ունեն, և դրանց մեկնաբանություններն ու պարզաբանումները տրված չեն: Օրինակ՝ արժանահավատ հաշիվ-ապրանքագիր և այլն:

Երկրորդ խնդիրը, ըստ Գ.Մակարյանի, Առևտրի համաշխարհային կազմակերպության օրենքով, եթե կա համաձայնագիր կազմակերպության հետ, ներմուծման ժամանակ հաշիվ-ապրանքագիրը պարտադիր չի, որ ապրանքի հետ գա: Եթե այն ուղարկում են էլեկտրոնային նամակով ՊԵԿ-ի էլ.հասցեին, դա կարգոյում առաջացնում է քաշքշուկ, որ պետք է դրա վրա կնիք դրվի, որ համարվի փաստաթուղթ և միայն դրանից հետո ձևակերպում արվի: Կամ օրինակ գրում են՝ «հետագա ընթացք ապահովելու համար», բայց, միության նախագահի խոսքով, թե ի՞նչ է նշանակում «հետագա ընթացք ապահովել»՝ անհասկանալի տերմինալոգիա է: Դա նշանակում է 87 հոդվածով շարունակե՞լ, թե՞ նշանակում է մերժել:

«Շատ-շատ նման խնդիրներ կան, որ կանոնակարգման կարիք ունեն: Եվ ես զարմացած եմ, որ այսքան ձեռնարկություններ այսքան տարիներ աշխատում են, թվում է՝ պետք է կանոնակարգված լինի, բայց իրականում չի»,- ասաց Գ.Մակարյանը:

Գ. Մակարյանը նաև փաստեց, որ մաքսային ծառայությունում այսօր մաքսային ձևակերպումների արագությունները, եթե անգամ ամեն ինչ օպտիմալ է արվում, այնքան էլ չեն համապատասխանում մեր արտահանման-ներմուծման համար անհրաժեշտ պայմաններին: Օրինակ՝ Վրաստանում մաքսային ձևակերպումները 15 րոպե են տևում, ՀՀ-ում դա օրերի ու շաբաթների հարց է, իսկ չձևակերպված բեռի վրա, որը չմաքսազերծված մնում է պահեստում, բավականին գումար է գալիս, ինչը խիստ խփում է գործատուների գրպանին:

«Կան ներքին չկանոնակարգված հրահանգներ, ներքին ստորաբաժանումները միշտ չէ, որ պատրաստ են իրենց լիազորությունները կատարել ու միշտ սպասում են, որ ՊԵԿ ղեկավարությունը վերևից կասի՝ այո կամ ոչ: Օրենք կարծես թե կա, բայց այն դրված է մի կողմ և դրանով պահանջների կատարումը դառնում է ներքին բանավոր հրահանգների պատճառ»,- ասաց Գ.Մակարյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում