Ինչպես տեղեկացնում է APA գործակալությունը, հղում կատարելով ՄԱԿ-ի սովորական սպառազինության գրանցումներին, ամենից շատ զենք գնել է Վրաստանը:
Նշված ժամանակահատվածում պաշտոնական Թբիլիսին յոթ երկրներից գնել է 76 377 միավոր տարբեր տեսակի հրազեն. ավտոմատ, հրացաններ, ձեռքի գնդացիրներ, ծանր գնդացիրներ, նռնակ և այլն: Վրաստանը զենքի մեծ մասը ձեռք է բերել Ուկրաինայից և Բուլղարիայից, հաջորդում են Միացյալ Նահանգները, Խորվաթիան, Չեխիան, Ռումինիան և Թուրքիան: Չնայած Վրաստանի ձեռք բերած զենքի մեծ մասը նախկին Խորհրդային Միության արտադրության է, այդ երկիրը գնել է նաև նոր` ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխանող զենք: Այսպիսով, Վրաստանը ԱՄՆ-ից ձեռք է բերել 20 դիպուկահար «Barret» տեսակի հրացաններ` 12.7 մմ տրամաչափով, 5000 M4A3 հրացաններ:
Հաջորդ երկիրը Հայաստանն է: Հաշվետու ժամանակահատվածում այն ձեռք է բերել 20.967 միավոր տարբեր տեսակի հրազեն: Հայաստանը զենքի մեծ մասը գնել է Ռուսաստանից և Ուկրաինայից: Այն Սերբիայից ձեռք է բերել 250 Black Arrow» ավտոմատներ, Ռուսաստանից` 480 AK-105 ավտոմատներ, 52 նոր դիպուկահար հրացաններ` СВ-98 տեսակի:
Վերջին տեղում Ադրբեջանն է: Տվյալ ժամանակահատվածում Ադրբեջանը ձեռք է բերել 8862 միավոր տարբեր տեսակի սպառազինություն. հիմնականում այն գնել է Ուկրաինայից և Թուրքիայից:
2005-2010 թթ. Հարավային Կովկասին ամենից շատ զենք վաճառել է Ուկրաինան (85 288 միավոր կամ զենքի վաճառքի 79,4% -ը): Այս երկրին հաջորդում են Բուլղարիան (12 357 միավոր կամ 11.5%), ԱՄՆ-ը (5020 միավոր կամ 4.6%), Ռուսաստանը (1276 միավոր կամ 1.1%), Թուրքիան (1160 կամ 1%):









































