Իրանի ներքին գործերի նախարար Մուսթաֆա Մոհամեդ Նաջարը հունվարի կեսերին կայցելի Հայաստան: Ինչպես տեղեկացնում է իրանական ISNA գործակալությունը, այս մասին հայտնել է Իրանի ներքին գործերի` արտաքին հարցերով փոխնախարար Մեհթի Մոհամադիֆարդը:
Այցելության ընթացքում Իրանն ու Հայաստանը կքննարկեն անվտանգության հետ կապված հարցեր: «Կողմերը կքննարկեն մշակութային, առևտրային և տնտեսական համագործակցությանը նվիրված հարցեր, ինչպես նաև` սահմանային գոտում համատեղ տոնավաճառների գործունեության հարցը»,- նշել է Մոհամադիֆարդը:
Ինչպես տեղեկացնում է փոխնախարարը, Իրանի ներքին գործերի նախարարը մոտ ապագայում կայցելի նաև Իրաք:









































