ԱՄՆ-ում որոշել են բիզնես ծավալելու համար ամենանպաստավոր քաղաքները: «Մարկետուոտչ» վերլուծական կենտրոնի հետազոտության համաձայն` սեփական գործ սկսելու կամ դրա ընդլայնման համար երկրի մայրաքաղաքում ստեղծված է ամենաբարենպաստ ու առավել հարմարավետ միջավայրը: Փորձագետների կարծիքով` բոլոր ամերիկյան քաղաքներից հենց Վաշինգտոնում են առավել աննշան ռեցեսիայի հետևանքները:
Ըստ փորձագետների՝ այստեղ ստեղծված են բիզնեսի համար ամենաանհրաժեշտ պայմանները: Դրանք են և խոշոր ու փոքր ձեռնարկությունների առկայությունը, և աշխատանքի բարձր արդյունավետությունը: Բացի այդ` ինչպես նշված է հետազոտության մեջ, քաղաքի էկոնոմիկայի մեջ կարևոր դեր է խաղում «քաղաքում գտնվող դաշնային կառավարությունը, որի վրա կարելի է հույս դնել դժվար ժամանակներում»:
Հենց դա է, ըստ, վերլուծական կենտրոնի, թույլ տվել արդեն երկրորդ անգամ դառնալ ԱՄՆ-ի «բիզնես կենտրոն»:
Ինչպես նշում են տեղական ԶԼՄ-ները, դաշնային իշխանությունները աշխատանքով են ապահովում մայրաքաղաքի բնակչության 12 տոկոսին:
Քաղաքի էկոնոմիկայի աճի մասին է վկայում նաև այն, որ դեռ 10 տարի առաջ քաղաքային կառավարության մեջ ընդգրկված էր վաշինգտոնցիների 60 տոկոսը:
Այդուհանդերձ, Սպիտակ տունը, ինչպես նաև ԱՄՆ Կոնգրեսն իր բազմաթիվ նախարարություններով հանդիսանում են առևտրի և տարբեր ֆիրմաների ու ձեռնարկությունների սպառող: Պահանջարկի բարձր աստիճանը նաև հանդիսանում է մայրաքաղաքի էկոնոմիկայի զարգացման յուրօրինակ «շարժիչ»:
«Մարկետուոտչ» վերլուծական կենտրոնի հետազոտությանը մասնակցել են 102 բնակեցված տարածքներ:
Առաջին տասնյակի մեջ ընդգրկվել են նաև Բոստոնը, Մինեապոլիսը, Օկլահոմա Սիթին, Սոլթ Լեյք Սիթին, Նյու Յորքը:











































