Սուդանի իշխանությունները փակել են երկրի ընդդիմադիր խոշոր իսլամիստական կուսակցությանը պատկանող թերթը: Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը, անվտանգության ուժերը մտել են Hassan Al-Turabi կուսակցության կողմից հրատարակվող Al-Rai Al-Shaab թերթի խմբագրության շենք: Կուսակցության ներկայացուցչի խոսքերով՝ զինվորականները հայտարարել են, որ թերթի հրատարակումը կասեցվել է, իսկ ամբողջ գույքը՝ առգրավվել:
«Նրանք մեզ չեն բացատրել՝ ինչու է այդպիսի որոշում կայացվել: Այս պահին նրանք շրջափակում են շենքը,- ասել է թերթի մամուլի քարտուղարը:- Մենք կարծում ենք, որ դա կապված է այն հանգամանքի հետ, որ կառավարությունը չի կարողանում իրեն ենթարկեցնել մամուլը»:
Սուդանում լրագրողները բողոքում են իրենց վրա գնալով ուժեղացող ճնշումներից:











































