Նիգերում այսօր առավոտյան հրդեհվել է Նիամեյում գտնվող արդարադատության նախարարության գրասենյակը, և կասկածներ կան, որ դրանում մեղավոր են որոշ «հանցագործ խմբեր»:
AFP-ն հաղորդում է, որ հրդեհի պատճառով ամբողջովին քանդվել է շինության առաջին հարկը, ինչպես նաև նախարարի և նրա գխավոր օգնականների աշխատասենյակները: Հրշեջներից մի քանի ժամ է պահանջվել հրդեհը մարելու համար:
Նախարարության խոսնակ Օուսմանե Տոուդոուն ասել է, որ այրվել է ամեն ինչ` ներառյալ բոլոր արխիվները:
Արդարադատության նախարար Մարոու Ամադուն չի ցանկացել ներկայացնել իր կասկածները հրդեհի առաջման վերաբերյալ, բայց ավելի ուշ նա հանրային հեռուստատեսությամբ հայտնել է, որ հրդեհի համար «մեղավոր են հանցագործ խմբերը», և ավելացրել, որ այդ մարդիկ հարձակվել են պետական շատ կարևոր մարմնի վրա, և պետությունը ամեն ինչ կանի` գտնելու համար նրանց, ովքեր կանգնած են դրա հետևում:









































