Sunday, 14 06 2026
ԱԺ անցել են ոչ թե 3, այլ 4 պրոռուսական ուժեր. ՔՊ-ն ծպտյալ պրոռուսական ուժ է
Քաղաքականությունը օրենքի կիրառման վրա ազդեցություն ունի. Ծառուկյանի նկատմամբ փնթի գործընթաց է
Հենց ռուսամետ ընդդիմությունը կտուժի, եթե նոր ընտրություններ նշանակվեն
09:45
210 միլիոն ֆունտ արժողությամբ առանձնատունը դատարկ է. ինչո՞ւ
09:30
Սագրադա Ֆամիլիան վերջապես ստացավ իր ամենաբարձր աշտարակը
09:15
NASA-ի տիեզերագնացը արտակարգ իրավիճակում նկարահանել է բևեռափայլ
Դոնալդ Թրամփը նշում է հոբելյանը․ նրան կհաջողվի՞ «նոր աշխարհակարգի կոնստրուկցիա ստեղծել»
Կանխվել է հրդեհի տարածումը
23:50
Փարիզում Վրաստանի 6 քաղաքացու դատապարտել են 18 ամսից մինչև 7 տարվա ազատազրկման
Ամուսինները և նրանց 3 անչափահաս երեխաները տեղափոխվել են հիվանդանոց
23:30
Fable 5-ը և Mythos 5-ը` միայն ամերիկացիների համար
23:20
Դևիսի գավաթին ընդառաջ․ Հայաստանի հավաքականը վերջին մարզումներն է անցկացնում
23:10
ԱՄՆ պետքարտուղարն ու Հնդկաստանի ԱԳ նախարարը քննարկել են Հորմուզի նեղուցի շուրջ վերջին իրադարձությունները
Փաշինյանը շնորհավորել է Սթարմերին Մեծ Բրիտանիայի Ազգային օրվա առթիվ
22:50
Էլվիսը չի մոռացվել․ նրա երգերը նորից հնչում են
Նիկոլ Փաշինյանը աշխարհի առաջատար համալսարանների շրջանավարտներին հրավիրում է ընդգրկվել ՀՀ կառավարության կադրային բանկում
22:30
Իրանի հետ համաձայնագիրը կստորագրվի վաղը․ Թրամփ
ԱԺ ընտրությունների քվեարկության վերջնական արդյունքները կհրապարակվեն հունիսի 14-ին․ ԿԸՀ
22:10
Ե՞րբ է լինելու ամենակարճ գիշերը
102-րդ ռազմաբազան կդառնար գոյաբանական սպառնալիք, եթե Ռուսաստանը Ուկրաինայում չջախջախվեր
21:50
100 Airbus A380 ինքնաթիռի զանգվածին համարժեք ամպ
Պուտինը չի ճանաչի ընտրության արդյունքները մեկ դեպքում՝ եթե փողոցում հայտնվի կրիտիկական զանգված
21:30
Ուրանում 1 օրը տևում է 21 տարի
Եթե ԲՀԿ-ն անցնի ԱԺ, գործադիրը կաղ բադի է նմանվելու. նոր ընտրությունների կարիք կառաջանա
21:09
Արիանա Գրանդեն ընդդեմ Սպիտակ տանը
Մերձավոր Արևելքի բարդ խճանկարում «հայաստանյան գուներանգ» կա՞
20:50
Արեգակի հզոր հարվածը վրիպել է․ Երկիրը խուսափել է գեոմագնիսական փոթորիկից
NASA-ն կկրի Prada. Տիեզերագնացների համար ստեղծվել է հագուստ
20:30
Mario-ի նոր ֆիլմը՝ 1 միլիարդանոց հաջողություն
20:20
Լոնդոնում շուտով կհայտնվեն ռոբոտաքսիներ

Աղանդները մարդկանց տիրում են մեդիտացիայի միջոցով

Կարողանալ մարդուն բեռնաթափել սթրեսներից, աստիճանաբար հասնել կայուն, մաքուր գիտակցության. սա է մեդիտացիայի գլխավոր նպատակը: Մինչդեռ Հայաստանում մեդիտացիան ոչ միայն այս նպատակով է օգտագործվում: Մեդիտացիայից մեր երկրում լավագույնս օգտվում են աղանդավորական կազմակերպությունները` յուրաքանչյուրն իր չափով: Եվ սա բոլորովին էլ նորություն չէ: Հայաստանյան աղանդավորական կազմակերպություններից մեկի նախկին զոհը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում պատմեց¸ որ աղանդների առաջնորդները սովորաբար օգտագործում են հենց հիպնոսի տեխնիկան,մեդիտացիայի կամ աղոթքի միջոցով են ազդում մարդու վրա: «Հաճախ, հավաքների ժամանակ, մեզ վրա փորձում էին ազդել երաժշտության միջոցով, իսկ պարզ քարոզների ժամանակ հնչում էին մարդու ենթագիտակցության վրա ազդող խիստ ազդեցիկ տեքստեր, որի մեջ լիդերները կարողանում էին ներկայացնել իրենց թաքնված հրահանգերը»¸- նշում է նա:

«Որպեսզի հավատացյալները լիովին կախվածության մեջ լինեն աղանդից, «առաջնորդները» դիմում են հոգեբանական բռնությունների: Դրանց և հոգեմետ միջոցների շնորհիվ աղանդի հետևորդը զոմբիացվում է: Գլխավորը հավատացյալի անհատականության քայքայումն է»¸- մեզ հետ զրույցում նշեց հոգեբան Կարեն Մարգարյանը:

Փաստորեն տարբեր մեթոդներով մարդկանց գիտակցաբար մոլորեցնել ցանկացող աղանդներն այսօր նաև հիպնոսի միջոցով են ազդում մարդու գիտակցության վրա` ներդնելով իրենց անհրաժեշտ ինֆորմացիան, որի հետևանքով ունենում են զոմբի, ում մոտ բացակայում է ինքնատիրապետումը և շրջապատի հանդեպ համապատասխան վերաբերմունքը: Այդպիսի մարդը դառնում է հասարակության համար վտանգավոր, պատրաստ` իր «հոգևոր առաջնորդի» կարգադրությամբ գնալ ցանկացած հանցագործության:

Իսկ օգտագործվող մեթոդներից են` խմբակային միալար կրկնողությունները, մանտրայի տևական արտասանությունները, բարձրաձայն, հատուկ կշռույթներով երգեցողությունը, որն առաջացնում է հիստերիկ ծիծաղ, լաց, անկանոն շարժումներ և ծափահարություններ: Առհասարակ, աղանդներում պաշտամունքների տևողությունը զգալիորեն երկար է, քան ավանդական եկեղեցիներում: Տևական, խիստ միօրինակ պաշտամուքային ծեսեր կատարելիս մարդու մեջ զգացմունքների կտրուկ արգելակում է տեղի ունենում և ցանկությունների բթացում:

Մարդուն այդպիսի վիճակի հասցնելու համար աղանդները օգտագործում են մեդիտացիոն երաժշտություն` անընդհատ կրկնվող, միապաղաղ քնեցնող մեղեդիներով¸ թույլ նարկոտիկ կամ զգայավառ միջոցներ (դրանք տրվում են ըմպելիքների միջոցով, կամ պաշտամունքի սրահում բացեն թողնում անհոտ, անգույն գազ): Զրկում են հավատացյալին նորմալ քնից¸ մարմինը թուլացնում են` արգելելով վերջինիս համար անհրաժեշտ և համապատասխան սննդի օգտագործումը: Որոշ աղանդներում արգելված է ոչ միայն մսի և ձկնեղենի, այլև կաթնամթերքի, ձվի, մեղրի, աղի և օրգանիզմին անհրաժեշտ այլ սննդամթերքների օգտագործումը: Մարդուն կառավարելու և կախվածության մեջ պահելու համար կիրառում են ինֆրաձայնային տատանումների ազդեցություն, որն անհանգստություն և չկողմնորոշված վիճակ է առաջացնում: Եվ ինչպես ցույց են տալիս հոգեթերապևտիկ աշխատանքները` աղանդից տուժածների հոգեբանական վերականգնման և բնականոն կյանքին վերադառնալու համար պահանջվում են բազմաթիվ ամիսներ: Քիչ չեն նաև դեպքերը, երբ երկարատև աշխատանքները ոչ մի արդյունք չեն տալիս:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում