Sunday, 05 07 2026
ԱԲ-ն կարող է պետական կառավարման համակարգը դարձնել ավելի արդյունավետ, քաղաքացիների կարիքներին արագ արձագանքող. ԲՏԱ նախարարի հարցազրույցը
23:50
Կարող էինք հուղարկավորության ժամանակ մեկ հարվածով վերացնել Իրանի ղեկավարությանը․ Թրամփ
Ամբերդի վերականգնման աշխատանքներին ծանոթանալու նպատակով ԿԳՄՍ նախարարն այցելել է ամրոցի տարածք
23:30
ՌԴ-ն Ուկրաինային հորդորում է 6 ժամով դադարեցնել Կոնստանտինովկայի գնդակոծություն
Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների հավաքականը հաղթանակով է մեկնարկել երևանյան ԵԱ-ում
23:10
ԱՄՆ-Իրան բանակցությունները կվերսկսվեն հուլիսի 11-ին
Տեղի է ունեցել կին դիվանագետների միջազգային օրվան նվիրված բարձր մակարդակի միջոցառում
22:50
ԵՄ-ում կարող են արգելել երեխաների մուտքը սոցիալական ցանցեր
Կապան-Խոտանան ավտոճանապարհին ավտովոզում բռնկված հրդեհի հետևանքով ավտովոզը և 5 ավտոմեքենաներ այրվել են
22:30
Աննախադեպ շոգը խաթարել է ԱՄՆ-ի Անկախության օրվա տոնակատարությունները
Կեցցե՜ ժողովրդավարությունը, շնորհավորում եմ բոլորիս
22:10
Կեղծ նիհարեցնող դեղամիջոցները մարդկանց կոմայի մեջ են գցել
Հայաստանը շատ հեշտ հրաժարվեց ռուսական զենքից. նույնը տեղի կունենա բոլոր մյուս ոլորտներում
21:50
Էվերեստի ամենահայտնի անանուն զոհերից մեկի ինքնությունը բացահայտվել է
ՀՀ-ի նկատմամբ վստահության մեծացմամբ՝ ԵՄ-ն ավելի առաջ է գնում. ՌԴ ախորժակը սահմանափակվում է
21:30
«Այլմոլորակային զենք» Մարսի վրա՞
«Եռագլուխը» եթե բանտում լինի, նորմալ ընտրություն կանցկացվի. այս ելքը նրանց ավելի ձեռնտու է քան ՔՊ-ին
21:09
IPhone 18 Pro-ի գաղտնի տվյալների արտահոսքից հետո Apple-ը արձագանքել է միջադեպին
Հայաստանի ապաշրջափակման «հյուսիսային նախագիծը» իրատեսական չէ, ի՞նչ կտա TRIPP-ը
20:50
Գերմանիայում արգելափակել են ծայրահեղ աջերի համագումարը
Կիևյան կամրջի աշխատանքները շարունակվում են ամեն օր. Արտյոմ Կարապետյան
20:30
Ինչու Իրանը համաձայնեց զինադադարին. NYT
9-րդ գումարման ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն․ ՍԴ-ն ուժի մեջ թողեց ԿԸՀ 259-Ա որոշումը
20:10
Աշխարհում միլիարդատերերի թիվը հասել է պատմական առավելագույնի
Վեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում. ՀՏԶՀ
19:50
«Արյունոտ ջրվեժը» Անտարկտիդայում
Հայաստանի արտահանման ուղիների դիվերսիֆիկացումը և ընդլայնումը ՀՀ կառավարության ռազմավարական առաջնահերթություններից է․ Տիգրան Մկրտչյան
19:30
Ռեյխսկանցլերիայի հետ կապված բունկերը պատրաստվում են քանդել
Դատախազության ամենակարևոր ռեսուրսը սկզբունքային, պրոֆեսիոնալ, բարեվարք և իրենց ծառայությանը նվիրված մարդիկ են. գլխավոր դատախազը կոլեգիայի նիստ է անցկացրել
19:10
Հայտնաբերվել է կյանքի համար հնարավոր պայմաններ ունեցող մոլորակ

Տնտեսական ինտեգրացիոն նախագծերին մասնակցությունը Հայաստանի համար երկնային մանանա կլինի. քաղաքագետ

Թեպետ Հայաստանը շահագրգռված է մասնակցել ինտեգրացիոն ցանկացած նախագծի, միաժամանակ ակնհայտ է, որ Միացյալ տնտեսական տարածության մասին համաձայնագրին անդամակցելու շուրջ մինչ այս պահը խորհրդավոր լռություն է պահպանում: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց քաղաքագետ Հմայակ Հովհաննիսյանը:

Նրա խոսքով՝ Բելառուսի, Ղազախստանի և Ռուսաստանի միջև օրերս պաշտոնապես գործել սկսած Միացյալ տնտեսական տարածության մասին համաձայնագրին մասնակցությունը Հայաստանի համար երկնային մանանա կլինի: «ՀԱՊԿ անդամ մյուս երկրները կարծես թե վերջնականապես կողմնորոշվել են այս հարցում: Իսկ ահա Հայաստանը երկիմաստ վիճակում է. նախ այն պատճառով, որ կառույցի անդամ հանդիսացող երկրների հետ ընդհանուր սահմաններ չունի: Այլ հարց է, եթե ինտեգրացիոն առավել գայթակղիչ ծրագրերի առաջարկ անի Եվրոպան, որը, սակայն, չի շտապում նման նախաձեռնությամբ հանդես գալ: Հայաստանի երկու հարևաններին՝ Թուրքիային և Ադրբեջանին, առայժմ հաջողվում է մեկուսացած պահել մեզ»,- նկատեց քաղաքագետը:

Հմայակ Հովհանիսյանի կարծիքով՝ Միացյալ տնտեսական տարածության մասին համաձայնագրի անդամ երեք երկրների՝ Բելառուսի, Ղազախստանի և Ռուսաստանի համար առաջնային խնդիրն այս պահին Ուկրաինայի մասնակցությունն է այդ նախագծին: «Թեպետ Ուկրաինան այս ուղղությամբ հստակ քայլեր չի անում, սակայն կան բոլոր նախադրյալները՝ ենթադրելու, որ այդ երկիրը կանդամակցի Միացյալ տնտեսական տարածության մասին համաձայնագրին: Առհասարակ, այս նախագիծը բխում է 90-ականների ռուսաստանյան տրամաբանությունից՝ թեթևացնել Մոսկվայի հոգսերը։ Այս նախագծի մասին այն տարիներին խոսում էր դեռ ՌԴ նախագահ Բորիս Ելցինը»,- հիշեցրեց քաղաքագետը:

Նշենք, որ 2012 թվականի հունվարի 1-ից Բելառուսի, Ղազախստանի և Ռուսաստանի միջև սկսել է պաշտոնապես գործել Միացյալ տնտեսական տարածության մասին համաձայնագիրը։

Դեկտեմբերին մեկնաբանելով այս նախաձեռնությունը՝ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը ասել էր, որ այսպիսով ճանապարհ կհարթվի 3 պետությունների միջև ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժի համար։ Մեդվեդևը պարզաբանել էր, որ նախաձեռնության նպատակն է մինչև 2015 թվականը Եվրոպական Միության օրինակով ստեղծել Եվրասիական տնտեսական միություն։

Բելառուսը, Ղազախստանը և Ռուսաստանը արդեն իսկ ստեղծել են Եվրասիական տնտեսական հանձնաժողով, որը դառնալու է ստեղծվելիք միության ղեկավար մարմինը։

2011 թվականի հուլիսից Բելառուսի, Ղազախստանի և Ռուսաստանի միջև տեղակայված մաքսակետերը վերացվեցին, և երեք երկրների միջև սկսեց գործել ընդհանուր Մաքսային միությունը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում