Այսօր` ժամը 00.30-ի սահմաններում, ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում` Եղեգնաձոր -Մեղրի միջպետական ավտոճանապարհի 117-րդ կմ-ին:
Միմյանց են բախվել 33-ամյա «ՎԱԶ 21214» մակնիշի 30 ՕՕ 030 համարանիշի և «ՎԱԶ 2106» մակնիշի 18 ՕԼ 528 համարանիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով «ՎԱԶ 2106»-ի ուղևոր, 22-ամյա Աշոտ Պետրոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Եղեգնաձորի բժշկական կենտրոն:
Փաստի առթիվ ոստիկանության Վայոց Ձորի մարզի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:










































