Նիգերիայում գործող իսլամիստական «Բոկո Հարամ» կազմակերպությունը հրապարակել է վերջնագիր, որի համաձայն՝ երկրի հյուսիսում ապրող քրիստոնյաները 3 օրվա ընթացքում պետք է լքեն այդ տարածքը, հակառակ դեպքում նրանք բոլորը կսպանվեն:
Ինչպես հաղորդում է CNN-ը, իսլամիստների ներկայացուցիչը քրիստոնյաներին առաջարկել է տեղափոխվել երկրի հարավ:
Վերջին շրջանում Նիգերիայում սրվել են հարաբերությունները իսլամիստների և ուղղափառ քրիստոնյաների միջև, որոնք վերածվել են զինված բախումների: Այդ ամենի պատճառով երկրի 4 շրջաններում մտցվել է ռազմական դրություն:







































