Թուրքական Hürriyet թերթի փոխանցմամբ՝ Իրանի ռազմաօդային ուժերին պատկանող F-5 տիպի մարտական ինքնաթիռը վթարի է ենթարկվել երկրի հարավարևմտյան հատվածում ընկած Դեզֆուլ քաղաքում։
Վթարի պատճառն այն է, որ վայրէջքի ժամանակ չեն բացվել ինքնաթիռի առջևի անիվները։ Չնայած դրան՝ օդաչուի գործադրած ջանքերի շնորհիվ, ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել երկու անիվով, իսկ օդաչուն ողջ է մնացել։
Այդ ամենը բջջային հեռախոսի տեսախցիկի միջոցով ֆիքսել է օդանավակայանի աշխատակիցներից մեկը։








































