ԱՄՆ-ի Կենտուկի նահանգում տեղի է ունեցել ավտովթար 41 մեքենաների մասնակցությամբ: Ինչպես հաղորդում է Associated Press-ը, վթարի հետևանքով վիրավորվել է 8 մարդ, զոհեր չկան: Դեպքը տեղի է ունեցել Ինտերսթեյթ-95 մայրուղու վրա՝ Քրիթթենդեն և Ցինցինատի քաղաքների միջև:
Ոստիկանության տվյալների համաձայն՝ մեքենաներն արգելափակել են ճանապարհի միայն մեկ ուղղությունը: Նախնական տեղեկություններով՝ վթարի պատճառը եղել է ուժեղ ձյունը և վատ տեսանելիությունը:











































