Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանն առաջատար դիրքեր է զբաղեցնում Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ) ներկայացրած բողոքների ցուցանիշով։
2012 թվականի հունվարի դրությամբ՝ ընդդեմ Վրաստանի Ստրասբուրգյան դատարան է ներկայացվել 4050 գործ, որոնցից 1500-ն առնչվել են ռուս-վրացական պատերազմին և չեն վերցվել դիտարկման։
Այդ ցուցանիշներով Վրաստանը զբաղեցրել է 7-րդ տեղը՝ զիջելով միայն Ռուսաստանին, Թուրքիային, Ռումինիային, Լեհաստանին, Ուկրաինային ու Մոլդովային։










































