Հնդկաստանի հյուսիսային Խարյանա նահանգում դպրոցական ավտոբուսը բախվել է բեռնատարին, որի հետևանքով զոհվել են 10 երեխա (հիմնականում 5-8 տարեկան) և ավտոբուսի վարորդը: Ինչպես հաղորդում է Россия 24-ը, ևս 20 երեխա ծանր վնասվածքներ են ստացել։ Նրանցից ոմանք գտնվում են ճգնաժամային վիճակում:
Նախնական տվյալներով՝ վթարը տեղի է ունեցել մառախուղի և վատ տեսանելիության պատճառով:









































