2012 թվականից ամենալավ ակնկալիքն այն կինի, եթե Հայ ազգային կոնգրեսը հաղթի առաջիկա ընտրություններում: Այս ցանկությունն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:
Նրա գնահատմամբ, նոր տարվանից մյուս սպասվելիք դրական իրողությունը կլինի այն, որ հայերը չլքեն Հայաստանը. «Մյուս ակնկալիքս` մարդ չգնա երկրից»: Հ. Բագրատյանը համոզված նշեց, որ 2012-ը կլինի փոփոխությունների տարի` դրական փոփոխությունների:









































