2012 թվականի համար Տնտեսական պաշտպանության պետական հանձնաժողովի գլխավոր խնդիրը պետական գնումներն են լինելու: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հայտնեց ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը:
«Իհարկե, եթե տարվա ընթացքում նորից խնդիրներ լինեն, որ առնչվեն սպառողների շահերին, խնդիր լինի, որ հասարակական մեծ հնչեղություն ստանա, դա կլինի առաջնահերթություն, բայց պլանային ուսումնասիրությունների տեսանկյունից առաջինը լինելու են պետական գնումները»,- շեշտեց Ա. Շաբոյանը:








































