Deloitte միջազգային խոհրդատվական ընկերությունը հաշվել է, որ միջին վիճակագրական եվրոպական ընտանիքը այս տարվա ամանորյա տոների և նվերների վրա ծախսելու է 587 եվրո, որը 0,8%-ով քիչ է անցած տարվա ծախսերի համեմատ:
Ինչպես հաղորդում է РИА Новости-ն, հատկանշական է, որ տոնական ծախսերը մտադիր են կրճատել ԵՄ այն երկրների բնակիչները, որոնք վերապրում են սուր տնտեսական ճգնաժամ:
Այսպես՝ հույները ամանորյա բյուջեն կրճատելու են 22 տոկոսով, պորտուգալացիները` 7.9, իռլանդացիենրը` 7.4, իտալացիները` 2.3 տոկոսով:
ԵՄ այն երկրների բնակիչները, որոնք առավել քիչ են առնչվել ճգնաժամին, հայտարարել են, որ ամանորյան նվերների համար այս տարի ծախսելու են ավելի շատ գումար, քան 2010 թվականին, մասնավորպես՝ գերմանացիները 4.34 տոկոս, բելգիացիները 2.21 , իսկ իսպանացիները 1.93 տոկոս ավելի:
Հետազոտությունն անցկացվել է եվրոպական 17 երկրում, հարցվել է 18 հազար 354 մարդ:









































