2011-ը Հայաստանի համար սովորական տարի չէր. պետությունն անցնող տարում դարձավ 20-ամյա պատանի` իր բոլոր խնդիրներով ու անելիքներով: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը:
«Քաղաքականության մեջ որոշակիություն, հստակություն մտցվեց, քաղաքական թատերաբեմում միմյանց ոչնչացնելու խնդիր դրված չէ: Բոլորն են գիտակցում պետության դերն ու նշանակությունը, և բոլորն են գիտակցում մեր անելիքները:
Դրական փոփոխություններ շատ եմ տեսնում: Այլևս չունենք հավաքներն արգելելու և դրանից մեծ խնդիրներ առաջացնելու հարցեր: Համենայնդեպս, մամուլում «քաղբանտարկյալ» բառն այլևս չես հանդիպում: Դա այս տարվա ձեռքբերումներից մեկն է: Հաջորդ ձեռքբերումն այն է, որ մենք դուրս եկանք տնտեսական ճգնաժամից»,- ասաց նախարարը:









































