Tuesday, 16 06 2026
16:50
Իրանի հետ մեր գործարքն ավարտված է. Թրամփ
Կիպրոսի համալսարաններում սովորելու հնարավորություն
Եթե պատրաստ է խոսելու, Զելենսկին միշտ էլ կարող է գալ Մոսկվա. Պեսկով
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը հետևել է անգլերենի միասնական քննության ընթացքին
Նոր ԱԺ-ում ձևավորվելիք ընդդիմությունը ապօրինի գործունեության արդյունքում ձևավորված քաղաքական միավոր
16:10
Կանադան պատրաստ է օգնել Հորմուզի նեղուցով նավագնացության վերականգնմանը
Դա հեշտ գործ չէր․ վարչապետը՝ թոշակների բարձրացման հիմքերի ու պատճառների մասին
Արմեն Գրիգորյանն անդրադարձել է հայ-ամերիկյան պայմանավորվածությունների իրականացմանը
15:50
Հունգարիայի խորհրդարանը սահմանափակել է վարչապետի պաշտոնավարման ժամկետը
Կուսակցությունները կիսեցին ընտրակաշառք բաժանելու արատավոր երևույթի քաղաքական պատասխանատվությունը. Գալջյան
15:30
Ղալիբաֆը և Վենսը կգլխավորեն Իրան-ԱՄՆ բանակցությունները Ժնևում
ՊԵԿ նախաձեռնությամբ գործարկվել է ExIm տեղեկատվական հարթակը
Նեթանյահուն հայտարարել է, որ տեղյակ չէ ԱՄՆ-Իրան համաձայնագրի մանրամասներից
Մոսկվան և Անկարան «սիներգիայի սկզբունքին» հավատարի՞մ են մնում
14:50
Միջուկային հարցերը կքննարկվեն երկրորդ փուլում. Արաղչի
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը մասնակցել է ՍԾՏՀԿ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի 52-րդ նիստին
14:30
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 68-ի
Ինչպես պետք է կատարվի նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխաների սննդի կազմակերպումը
14:10
Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների նոր փուլը մեկնարկում է ուրբաթ օրը. Արաղչի
Ընդդիմությանը խորհուրդ եմ տալիս մանդատները չվերցնել, ինքնակամ ներկայանալ ոստիկանություն՝ մեղայականով
13:50
Պուտինը 2022թ. զորքերը Կիևից դուրս բերեց Վատիկանի և իսրայելցիների խաբեության պատճառով
ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ է թողել
13:30
Իրանի հավաքականի խաղը անցել է լարված մթնոլորտում
Նոր Նորքի հ. 105 մանկապարտեզը 1971-ից ի վեր առաջին անգամ է հիմնանորոգվում. Տիգրան Ավինյան
13:10
Ֆրանսիան պատրաստ է նավեր ուղարկել Հորմուզի նեղուց ականազերծման համար
«Արարատցեմենտ»-ի առողջարանի օտարման գործընթացում արձանագրվել են խախտումներ
12:50
Մեծ Բրիտանիան հարստացված ուրան կմատակարարի Ուկրաինային
12:40
Մինչև 30% idcoin լողավազաններում. Idram&IDBank
Ադրբեջանը 2025 թվականին հատուկ պաշտպանական նշանակության ծրագրերի ֆինանսավորման համար հատկացրել է շուրջ 2.9 միլիարդ դոլար
Մեր ուժային կառույցների աշխատանքը կանխեց մի մեքենայի գոյություն, որի մասին վաղուց մոռացել էինք

Նոր Հայաստանի դասը

Եվ այսպես, Հայաստանի համար նախընտրական ոգով հագեցած տարին մոտեցավ ավարտին, և մենք մտնում ենք արդեն ընտրական տարի, որն, իհարկե, ըստ էության նաև նախընտրական է լինելու, քանի որ նախորդում է նախագահական ընտրությունների 2013 թվականին: Ի՞նչ պաշարով ենք ճանապարհ դնում 2011 թվականը, որը հագեցած էր բազմաբնույթ բուռն իրադարձություններով, ի՞նչ տվեց այն մեզ՝ այսօր ապրողներիս, և ի՞նչ է տալու դա մեր այսօրվա կյանքը վաղը ուսումնասիրողներին, ովքեր էլ որ նրանք լինեն, ինչ նպատակով կամ մտադրությամբ էլ որ փորձեն վաղվա հեռվից պատկերացում կազմել մեր այսօրվա մասին:

Պետք է արձանագրենք, որ դա բավական դժվար կլինի, այսինքն կստացվի իսկապես խայտաբղետ մի պատկեր: Մի դեպքում կարձանագրվի, թե ինչպիսի ակտիվ քաղաքացիական հանրույթ է ձևավորվել Հայաստանում 2011 թվականին, ամրացել, կայացել, իսկ մյուս դեպքում կարձանագրվի, թե ինչպես, օրինակ, կարող է մի դերասանուհու հետ կապված պոռնոսկանդալը գրավել հանրության մի հսկայական մասի ուշադրությունն ու դառնալ տեղեկատվական դաշտի ամենապահանջարկ ունեցող թեման: Խոսքը, բնականաբար, Անժելա Սարգսյանի հետ կապված հայտնի սկանդալին է վերաբերում, որը կլանել էր հասարակությանը, այն հասարակությանը, որը պետք է որ հետաքրքրված լիներ իր անմիջական կյանքին առնչվող բազմաթիվ այլ հիմնարար, կարևորագույն խնդիրներով:

Բայց Անժելա Սարգսյանը դարձավ 2011 թվականի «դեմքերից» մեկը: Մյուս կողմից, տարվա դեմքեր դարձան Թռչկանի ակտիվիստները, որոնք կարողացան իրենց համառ պայքարի շնորհիվ փրկել ջրվեժը, որոնք ցուրտ գիշերներն անցկացրին Թռչկանի ջրվեժի կողքին և թույլ չտվեցին, որ այն վերածվի ՀԷԿ-ի: Եվ սա իսկապես հույս ներշնչող հաղթանակ էր, հատկապես Անժելա Սարգսյանի հուսահատություն ներշնչող «պոպուլյարության» ֆոնին: Ի վերջո, սարգսյանները մոռացվելու են, իսկ քաղաքացիական ակտիվիստները շարունակում են, շարունակելու են իրենց ակտիվ պայքարը մեր կյանքի տարբեր ոլորտներում տիրող անարդարությունների դեմ:

Հույսի և հուսահատության զուգորդումը ոչ պակաս ցցուն էր քաղաքական կյանքում: Տարին սկսվեց բավական հուսահատ մթնոլորտում, սակայն գարնանը տեղի ունեցան աննախադեպ բազմամարդ հանրահավաքներ, որ անցկացրեց Հայ ազգային կոնգրեսը: Հայաստանում լարված սոցիալական վիճակի, ինչպես նաև արաբական երկրներում ընթացող քաղաքացիական բողոքի հսկայական ալիքների ազդեցության շնորհիվ Հայաստանի քաղաքացիները մասնակցեցին հանրահավաքներին, որոնք հիմք տվեցին պահանջներ ներկայացնել իշխանությանը: Այդ պահանջներից կարևորագույններն, իհարկե, Ազատության հրապարակում հանրահավաքների անցկացումը թույլատրելն ու քաղբանտարկյալներին ազատ արձակելն էր, ինչն էլ տեղի ունեցավ, քանի որ իշխանությունն անկարող էր դիմադրել բազմամարդ հանրահավաքների ճնշմանը:

Մյուս կողմից, սակայն, գարնանն արթնացած ժողովրդական հույսը աշնանն արագորեն վերածվեց հուսահատության, երբ իշխանության հետ ընդդիմության սկսած երկխոսությունը, նախապես լինելով հուսադրող, իրականում ավարտվեց անփառունակ վախճանով՝ հանրային և պետական կյանքում չփոխելով ոչինչ: Այդ ամենի թերևս միակ լուսավոր հանգրվանն այն էր, որ քաղբանտարկյալները, որոնք բանտում էին հայտնվել մարդի 1-ի հայտնի իրադարձություններից հետո, կարողացան վերջապես հասնել իրենց ընտանիքներին: Իսկ համաժողովրդական նպատակներն այդպես էլ մնացին անհասանելի, համենայնդեպս՝ առայժմ:

Տարին բավական ակտիվ էր ոչ միայն շոու-բիզնեսի սկանդալների, քաղաքական խաղերի, այլ նաև հոգևոր ոլորտում: Բայց, ակտիվ էր, ու թերևս ոչ պակաս աղմկահարույց: Տեղի ունեցավ Ամենայն Հայոց Կաթողիկոսի միջեկեղեցական այցը Վրաստան, որը դարձավ մեծ աղմուկի պատճառ: Համացանցում հայտնվեց Վրաստանի Պատրիարքի հետ Ամենայն Հայոց Կաթողիկոսի զրույցի տեսագրությունը, որտեղ հայության հոգևոր առաջնորդը, մեղմ ասած, որոշակի «տղայականությամբ» էր աչքի ընկնում, ինչը Հայաստանի հասարակությանը հերթական առիթը տվեց լրջորեն դժգոհել հոգևոր առաջնորդների վարքուբարքից: Դրան զուգահեռ, նաև միջեկեղեցական և միջպետական աղմուկի շեմին հայտնվեցինք Գարեգին Երկրորդի վրացական այցից հետո, քանի որ ի պատասխան Վրաստանում հայկական եկեղեցիների հարցը բարձրացնելուն, վրացական կողմը բարձրացրեց Հայաստանի հյուսիսում վրացական եկեղեցիները իրեն վերադարձնելու հարցը:

Շոուի, քաղաքականության և հոգևորի այս աղմկոտ սիմբիոզում, հասարակությունը տարվա ընթացքում շարունակում էր ապրել իր կյանքով, ընդ որում ապրել օրեցօր ավելի վատ, թեև կառավարությունն օրեցօր փորձում էր համոզել, որ հասարակությունն ավելի լավ է ապրում: Բայց, ինչպես վերջում պարզվեց, կառավարության այդ համոզումներն ընդամենը «տեխնիկական, ձայնային խոտան» էին, և կառավարությունն իրականում պարզապես ոչ սթափ էր գնահատում Հայաստանի ժողովրդի իրավիճակը: Տարվա աղմուկներից մեկը դարձավ այն, որ կառավարության ղեկավար Տիգրան Սարգսյանը երիտասարդության օրվա կապակցությամբ ՀՀԿ-ի կազմակերպած հանդիսությանը ելույթ ունեցավ ալկոհոլի ազդեցության տակ, ինչը հետո փորձեց արդարացնել ընդամենը տեխնիկական և ձայնային խոտանով: Բայց, դատելով արտագաղթի տեմպերից, քաղաքացիները տարվա ընթացքում չէին հավատում կառավարության և ոչ մի խոսքին, ու շարունակում էին լքել Հայաստանը: Արտագաղթի տեմպերը 2011 թվականին բավական բարձր էին, թեև կառավարությունը «ձայնային խոտանի» տրամաբանության շրջանակում կատակում էր, որ լավ է քաղաքացիները գնան Հայաստանից, ոչ թե մնան և հեղափոխություն անեն:

Դժվար է ասել, թե այս ամենի արդյունքում ինչ լուրջ հետևություն կարող է անել վաղվա ընթերցողը ժամանակակից Հայաստանի մասին: Մյուս կողմից, 2011 թվականն ինքնին, այդ տեսանկյունից էականորեն չի տարբերվում Հայաստանի անկախության քսան տարիների ընթացքից: Ավելին, տարին այդ ընթացքի տրամաբանական շարունակությունն էր: Եվ խոշոր հաշվով, ընդգծված դեպքերին կարելի է ավելացնել համանման էլի շատ դեպքեր ու դեմքեր, կարելի է նաև պակասեցնել, բայց իրավիճակը դրանից էականորեն չի փոխվում: Չի փոխվում, որովհետև չենք փոխվում մենք, չեն փոխվում մարդիկ, չեն փոխվում, այսպես ասած, մեր այսօրվա հրապարակային հերոսները, որոնք իրականում ավելի շատ հակահերոս են: Նրանք, ովքեր օրինակ են ապագա սերնդին, ովքեր փոփոխության, առաջընթացի, արդիականության օրինակ են, Հայաստանում ինչպես կային, այդպես էլ մնում են չգնահատված, մեկուսացված, անտեսված:

Փոխարենը հրապարակում է այն տեսակը, որի գոյության գինը Հայաստանի մշուշոտ ապագան է: Եվ այդ տեսակետից, վաղվա մարդուն՝ աշակերտին, ուսանողին, ապագա պատմաբանին, ոչ միայն շատ դժվար է լինելու կարծիք կազմել այսօրվա Հայաստանի մասին, այլ ինչ–որ բան սովորել այսօրվա Հայաստանից: Որովհետև չկան ընդօրինակման արժանի հերոսները, չկան այն պայմանները, որ այդ մարդիկ լինեին բավարար չափով տեսանելի և իրենց օրինակով կերտեին ապագա Հայաստանը: Բայց, այս ամենով հանդերձ, 2011 թվականն առանձնացավ նրանով, որ առկա իրողությունները սկսեցին ճաքեր տալ, արատավոր շրջանակը սկսեց տեղ-տեղ բացվել, սկսեցին ի հայտ գալ նոր ու թարմ դեմքեր, որոնք մտածում են, որոնք այլ աշխարհայացքի և արժեհամակարգի կրողներ են, որոնք քիչ են, բայց որոնց «քաղաքացի» են ասում:

2011 թվականին սառույցը շարունակեց լինել, բայց շարժվեց: Եվ թող 2012 թվականը դառնա Հայաստանի շարժված սառույցի հալոցքի տարի, երբ թե՛ մենք, թե՛ մեր երեխաները կտեսնենք, կսերտենք Նոր Հայաստանի դասը:

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում