2011 թվականն այնքան էլ վատ տարի չէր և Հայաստանի ու հայ հասարակության համար նպաստավոր էր այնքանով, որքանով երկրի իշխանությունները կարողացան ճիշտ ժամանակին կանգ առնել և շատ հարցերում ընտրած սխալ ճանապարհը չշարունակել: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը:
«Ասածս, մասնավորապես, վերաբերում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին: Ողջունելի է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում հետընթաց չունեցանք, և ստատուս քվոն պահպանվեց: Ինչ վերաբերում է ներքաղաքական զարգացումներին, ապա տարվա ավարտին արդեն իսկ նկատելի դարձավ, որ քաղաքական էլիտան հետընթաց վիճակներ է ապրում: Լավ կլիներ, որ այս իրավիճակը հաջորդ տարի չշարունակվեր»,- նկատեց նա:






































