Գինու աշխարհի համար 2011 թվականը ռեկորդների առումով հարուստ էր: Առաջատար աճուրդներում եզակի գինու շշերի իսկական տարափ էր: Նրանց վրա նույնիսկ չի ազդել տնտեսական ճգնաժամը: Այս ամենի մեջ առավել մեծ հետաքրքրություն են ներկայացնում Բուրգունդիան և Բորդոն:
Ինչպես հայտնում է drinktime.rbc.ru կայքը, տարվա սկզբին աճուրդում վաճառվել է հայտնի բրիտանացի կոմպոզիտոր Էնդրյու Լլոյդ Ուեբերի շքեղ հավաքածուն: Հոնկոնգում Sotheby’s աճուրդում նրա համար վճարել են 5.6 միլիոն դոլար:
Chateau Petrus 1982 գինու 12 շիշ վաճառվել է 77 564 դոլարով: Նույն քանակությամբ վաճառվել են նաև Chateau Lafite 1982 և Chateau Palmer 1961 գինիները` համապատասխանաբար 58 949 և 40 333 դոլարով:

Մեկ շշի արժեքով առաջին տեղը զբաղեցնում է բուրգուդյան տնտեսության Domaine de la Romanee Conti գինիներին: La Tache 1990 վեց շիշ գինին վաճառվել է 37 231 դոլարով, իսկ Romanee Conti 1996-ի վեց շիշը` 55 846 դոլարով:
Լոնդոնում Bonhams աճուրդի տանը 119,3 դոլարով բրիտանացի գնորդը ձեռք է բերել 1988 թվականի Romanee Conti-ի 12 շիշ:

Բորդոցիները նույնպես հետ չեն մնացել: Նյու Յորքում Christie’s-ի հոկտեմբերյան աճուրդը ռեկորդային էր` 12 շշից բաղկացած 1961 թվականի Petrus գինիների խմբաքանակը վաճառվել է 144 հազար դոլարով, որը նախնական գինը գերազանցել է 50-90 հազար դոլարով: Այն Petrus-ի ամենաթանկ խմբաքանակն էր, որը երբևէ վաճառվել է աճուրդում: Ընդհանուր առմամբ, նյույորքյան Christie’s աճուրդում Petrus գինիները գերազանցել են նախնական արժեքը 150 տոկոսով: Այսպես՝ 1961 գինու ևս 11 շիշ եվրոպացի գնորդը ձեռք է բերել 90 հազար դոլարով, Chateau Lafite 1982 ծանրոցը 50.4 հազար դոլարով բաժին է հասել ասիացի գնորդին:
Sotheby’s-ի հոնկոնգյան աճուրդում Chateau Lafite Rothschild-ի 300 շիշ վաճառվել է 540 հազար դոլարով: Այս խմբաքանակը ճանաչվել է 2011 թվականի ամենաթանկ գինիներ: Սակայն առաջատարներն էին Romanee-Conti և Chateau d’Yquem-ից եզակի երկու գինին:

Ժնևում Christie’s աճուրդում բուրգունդյան տնտեսության միակ շիշը գնել են 123.9 հազար դոլարով: Այս աճուրդը եզակի է համարվում երկու պատճառով: Նախ՝ գինին 1945 թվականի գինի էր, և երկրորդ՝ այն վերջին գինին էր, որ չի պատրաստվել խաղողի ֆիլոքսերայից:
1811 թվականի Chateau d’Yquem գինու մեկ շիշը վաճառվել է Antique Wine Company ընկերությանը 75 հազար ֆունտ ստերլիգով կամ 123 հազար դոլարով` դառնալով աշխարհում ամենաթանկ սպիտակ գինին: Այս ռեկորդն ամրագրվելու է Գինսեի նոր հրատարակվող գրքում:

Այս գինու երջանիկ տերը հավաքածուների սիրահար և գինիներ համտեսող Քրիստիան Վանեքն էր: Նա թանկարժեք գինին ցուցադրելու է Բալիի իր սեփական ռեստորանում: Վանեքի խոսքերով՝ գինին տեղադրվելու է զրահապատ, համապատասխան ջերմաստիճան և խոնավություն ունեցող ցուցափեղկում: Իր հաստատության այցելուները կարողանալու են զմայլվել գինու գլուխգործոցով: Սակայն այս ամենի հետ միասին, Վենեքը մտադիր չէ գինի անձեռնմխելի պահել. նա մտադիր է այն բացել 2017 թվականին`իր 50-ամյակը նշելու համար:











































