ԱԻՆ լրատվական ծառայությունից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, որ այսօր՝ առավոտյան ժամը 08.59-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Ստեփանավան քաղաքի Հարությունյան փողոցի թիվ 2 տանը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 09.00-ին, մարվել՝ 09.40-ին: Այրվել են Ս. Գևորգյանին պատկանող տան առաստաղը 6քմ մակերեսով և տանիքի փայտյա կառուցատարրերը 4 քմ. մակերեսով:









































