ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանը 2012թ. համար կարևորեց բնակչության զբաղվածությունը: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նախարարը Վիշապի տարում ՀՀ քաղաքացիներին մաղթեց արժանապատիվ աշխատանք և արժանապատիվ եկամուտ:
«Թող լինեն զբաղվածներ, աշխատանքով ապահովված լինեն մարդիկ: Թող լինի համատարած համերաշխություն, լինի բարեկեցություն և համաձայնություն: Թող այդ գաղափարներով դիմավորենք 2012թ. և նոր տարում ձգտենք հասնել այդ գաղափարներին»,- նշեց Ա. Գրիգորյանը:








































