Ֆրանսիական Laurent Perrier SA շամպայն արտադրող ընկերությունը 2012 թվականին շամպայնի շուկայում սպասում է իրավիճակի վատացում` կապված տնտեսական աճի ընդհանուր ծավալի նվազման և հաճախորդների հոռետեսության հետ:
Ինչպես Bloomberg գործակալությանը հայտնել է Laurent Perrier-ի ֆինանսական տնօրեն Էտյեն Օրիոն, սրա վառ ապացույցն է շամպայի վաճառքի կտրուկ անկումը վերջին երկու ամսվա ընթացքում` չնայած Նոր Տարվա մոտենալուն:
«Շամպայի պահանջարկը դեռ դինամիկ է, սակայն, անկասկած, 2012 թվականին ավելի դժվար է լինելու: Նրա կիրառումը սերտորեն կապված է տնտեսական իրավիճակի հետ»,- ասել է Օրիոնը:
Գինիների ֆրանսիական 1855ինտերնետ խանութի տվյալներով՝ օգտատերերի շրջանում առավել հայտնի են էժանագին և արտասահմանյան թանկարժեք ապրանքանիշերի գինիները, մինչդեռ միջին գին ունեցող գինիները գնում են մեծ դժկամությամբ:








































